103-ամյա արցախցին «երկրորդ ֆաշիզմի» դեմ է պայքարում

103-ամյա Մեսրոպ Պողոսյանն ապրում է Ստեփանակերտում։ Հայրենական պատերազմի վետերանը բազմաթիվ փորձությունների միջով է անցել կյանքում, իսկ այժմ էլ ստիպված է շրջափակումը հաղթահարել։ Չորս երեխա, 12 թոռ, 21 ծոռ ու 14 կոռ ունի։ Մեկ հարկի տակ ապրում են 11 հոգով, ինչի պատճառով էլ շատ ավելի դժվար է։ Հունիսի 15-ից հետո, երբ ադրբեջանական կողմը նաև հումանիտար բեռների մուտքը արգելեց, ավելի ծանր վիճակում են հայտնվել։

Մեկնաբանել