ԱՄՆ-ում բջջային հեռախոսները փոխարինել են սննդին և հագուստին

Ամերիկյան տնային տնտեսությունները կրճատել են ռեստորաններում և սրճարաններում սնվելու, զվարճանքի և հագուստի ծախսերը՝ գումարներն ուղղելով սմարթֆոնների ձեռքբերմանն ու բջջային ինտերնետին։

ԱՄՆ-ում օգտագործվող բջջային հեռախոսների գրեթե կեսը սմարթֆոններ են։ 2011թ. ԱՄՆ-ում բջջային կապի վրա կատարվող ծախսերն աճել են 4%-ով։ Սա 2005թ. հետո արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է։

ԱՄՆ տնային տնտեսությունների՝ բջջային կապի և բջջային ինտերնետի ծախսերն ավելացել են մինչև $1226: Համեմատության համար՝ 2007թ. ցուցանիշը կազմել է $1110: 2011թ. միջին դասին պատկանող ամերիկացիները բջջային կապի ծախսերն ավելացրել են $59-ով, ավելի հարուստները՝ $64-ով:

Անցած տարի ԱՄՆ-ում տնային տնտեսությունների ընդհանուր ծախսերն ավելացել են $67-ով, բջջային կապի համար միջին վիճակագրական տնային տնտեսությունը $116-ով ավելի է վճարել: Ընդ որում՝ ԱՄՆ միջին վիճակագրական բնակչի՝ ռեստորաններում և սրճարաններում սնվելու ծախսերը կրճատվել են $48-ով, հագուստի համար ծախսվող գումարները՝ $141-ով, զվարճանքների ծախսերը՝ $126-ով:

ԱՄՆ-ի շուկան բջջային հեռախոսների իրացման ծավալներով խոշորագույններից է, առաջին հերթին՝ ամերիկյան Apple-ի և հարավկորեական Sumsung-ի համար։

Մեկնաբանել