Օրենքի գերակայությունը կարող է արմատախիլ անել աղքատությունը․ Սորոս

Աղքատությունն ամբողջ աշխարհում նահանջում է, սակայն ձեռքբերումները պահպանելը դժվար կլինի, եթե չհաջողվի ամրապնդել օրենքի գերակայությունը զարգացող երկրներում, բրիտանական Financial Times պարբերականի համար գրած հոդվածում նշում են հայտնի ներդրող, միլիարդատեր, Open Society Foundations-ի հիմնադիր և ղեկավար Ջորոջ Սորոսն ու բանգլադեշյան BRAC հասարակական կազմակերպության (խոշորագույններից մեկն է աշխարհում) հիմնադիր և ղեկավար Ֆազլե Հասան Աբեդը։

Աղքատները, որոնք ունակ չեն պաշտպանելու իրենց իրավաբանական իրավունքները, ապրում են սեփականությունը, բարօրությունը կամ բնակարանը կորցնելու հնարավորության վախի առջև։ Օրինակ՝ ոչ գրագետ այրուն զրկում են օրինական ժառանգությունից և փողոց են դուրս հանում երեխաների հետ միասին։

Տասնյակ միլիոնավոր մարդիկ ապրում են առանց ծննդյան վկայականի և անձի ինքնությունը հաստատող այլ փաստաթղթերի ու դրա համար էլ չեն կարող, օրինակ, կրթություն ստանալ կամ ստանալ սոցիալական նպաստ։

Միջազգային հանրության առաջնահերթ խնդիրն է ապահովել իրավաբանական ինքնության համընդհանուր իրավունք․ անհրաժեշտ է «ընդունել և կիրառել օրենքներ, որոնք յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխավորում են գրանցում ծնվելիս և փաստաթղթերով հաստատված իրավաբանական ինքնություն ունենալու համատարած հնարավորություն»։

Սակայն կան նաև այլ խնդիրներ․ աղքատների իրավական լուսավորում և համընդհանուր մատչում իրավաբանական ծառայությունների նկատմամբ։ Շատ երկրներում, չնայած պաշտոնական երաշխիքների գոյությանը, պահպանվում են ոչ պաշտոնական նորմերն ու ինստիտուցիաները, որոնք «շատ հաճախ աշխատում են՝ ընդդեմ աղքատների ու խոցելիների, հատկապես՝ ընդդեմ կանանց»։ Այնտեղ, որտեղ արդարադատության պաշտոնական համակարգը կոռումպացված է, հարկավոր են վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ։

Վերոնշյալ միջոցառումները պարտադիր չէ, որ թանկ արժենան։ Բանգլադեշում BRAC-ի տիպի հասարակական կազմակերպություններն ամրապնդել են աղքատների իրավունքները՝ սովորեցնելով հազարավոր «բոբիկ իրավաբանների» աղքատ բնակավայրերում։

Իրենց իրավաբանական իրավունքներն իմացող քաղաքացիները ժողովրդավարության երաշիք և կենսարար ուժ են, եզրափակում են հեղինակները։

Մեկնաբանել