Ֆուտբոլային թիմը հասարակաց տուն է գովազդում

Հունական սիրողական «Վուկեֆալաս» ակումբը տնտեսական ճգնաժամի պայմաններում ստիպված էր ֆուտբոլիստների մարզաշապիկի վրա տեղադրել հասարակաց տան գովազդ:

«Երբ մենք ֆուտբոլիստներին հայտարարեցինք, որ մեր հովանավորը հասարակաց տուն է լինելու, նրանք անմիջապես ցանկացան տեղեկանալ բոնուսների մասին», – Novasport-ին պատմել է ակումբի նախագահ Գիանիս Բացիոլիսը:

Բացիոլիսը նշել է, որ հասարակաց տունն այնպիսի առաջարկություն էր արել, որից անհնար էր հրաժարվել:

Մարզական գործընկեր SportArmenia.com