ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում ֆինանսական խախտումներ չի հայտնաբերել

Սեպտեմբերի 23-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ֆինանսավորման սահմանված կարգի, այդ թվում` քարոզչական ծախսերի թույլատրելի առավելագույն չափի խախտումներ չեն եղել: Այս մասին սեպտեմբերի 27-ին տեղեկացրել է Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստին:

Ինչպես հաղորդում է ԿԸՀ կայքը, Սևակ Հովհաննիսյանը նաև նշել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ապրանքները և ծառայությունները ձեռք բերելու համար կատարված ծախսերի չափը 500 հազ. դրամը գերազանցելու արդյունքում հայտարարագիր է ներկայացրել նաև Մարտունի համայնքի (ընտրողների թիվը` 9808) ղեկավարի թեկնածու Բագրատ Հարությունյանը: