Կրասնոդարը պատրաստվում է երկարաձգել Յուրա Մովսիսյանի հետ պայմանագիրը

«Կրասնոդարի» ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին։ Այս մասին Sportbox.ru կայքի լրագրողին տեղեկացրել է Ռուսաստանում մեր հավաքականի հարձակվողի ներկայացուցիչներից մեկը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ պայմանագրի երկարաձգման մասին էր այսօր գրել նաև Goal.com կայքը։ Յուրա Մովսիսյանի ծառայություններով հետաքրքվում են նաև այլ ակումբներ, այդ թվում՝ ռուսական և անգլիական։

Մովսիսյանի գործող պայամանագիրը նախատեսված է մինչև 2013/14 մրցաշրջանի ավարտը։

Մարզական գործընկեր SportArmenia.com