Միրզոյանն ընդունել է Բելգիայի արտգործնախարարին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է իր բելգիացի գործընկերոջը։

«Բելգիայի Թագավորության ԱԳ նախարար Հաջա Լահբիբը ժամանել է ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղի է ունենում Հայաստանի և Բելգիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը»,- ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։

Բելգիայի արտաքին գործերի նախարարը հանդիպումներ կունենա նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Մեկնաբանել