Արցախում Պրիգոժին աճեցնելու ցանկություն կա. Սուրեն Սուրենյանց

Արցախում իշխանության համար պայքար է երեք կենտրոնների միջև, որոնցից երկուսը՝ Արայիկ Հարությունյանը և Ռուբեն Վարդանյանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում դիրքորոշում չունեն, նշում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Երրորդը Սամվել Բաբայանն է, որը, Սուրենյանցի կարծիքով, միակն է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում դիրքորոշում ունի, թեպետ այն խոցելի է: Ստեղծված ծանր իրավիճակը կառավարելու նպատակով Արայիկ Հարությունյանը, նշում է Սուրենյանցը, կիրառում է տարբեր միջոցներ՝ ընդհուպ ուժային ճնշումը:

Մեկնաբանել