Բարսելոնայի Fair Play մրցանակին արժանացել է Չավին

Չավի էրնանդեսը ստացել է«Բարսելոնայի» ֆուտբոլիստների ասոցիացիայի Fair Play մրցանակը։ Մրցանակը տրվել է 2011/12 մրցաշրջանի համար։ Կազմկոմիտեն, որի մեջ մտնում էին «Բարսելոնայի» ու լրատվամիջոցների ներկայացուցիչները, նման որոշում են կայացրել երեկ՝ նիստ հրավիրելով «Նոու Կամպ» մարզադաշտում։

Թեկնածուների ցուցակում էին նաև Էրիկ Աբիդալը, Անդրես Ինյեստան, Լիոնել Մեսսին, Պեդրո Ռոդրիգեսը և Կարլես Պույոլը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել