2023-ին երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված աջակցություն է նշանակվել 7340 երեխայի

Այս տարվա ընթացքում ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդով պայմանավորված 50 000 դրամ աջակցություն է նշանակվել ավելի քան 7340 երեխայի։ Այդ մասին հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Աջակցությունը տրամադրվում է մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Այն նշանակվում է, եթե՝

  • երեխան ծնվել է 2022 թ․ հունվարի 1-ին կամ հետո,
  • աջակցության համար դիմող երեխայի ծնողը ՀՀ քաղաքացի է,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,
  • դիմելու օրվա դրությամբ ծնողը, նոր ծնված երեխան և երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաները հաշվառված են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում։

Ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցություն է նշանակվել ընտանիքում երրորդ և հաջորդ ավելի քան 17000 երեխայի։

«Դիմումներն ընդունվում են ինչպես առձեռն, այնպես էլ առցանց եղանակով։ Միասնական սոցիալական ծառայության www.socservice.am կայքէջում էլեկտրոնային դիմում ներկայացնելու նպատակով՝ անհրաժեշտ է մուտք գործել կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ» բաժնի «Սոցիալական ապահովություն․ առցանց դիմումներ» պատուհանը, ապա «Մուտքագրել 3-րդ և հաջորդ երեխայի դրամական աջակցության դիմում» ենթաբաժինը»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել