Ռուսաստանի Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ։ Ուղևորների թվում եղել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունը։
«Օդանավում եղել է 10 մարդ, որից երեքը անձնակազմի անդամներն են։ Ըստ նախնական տեղեկությունների ՝ ինքնաթիռում գտնվող բոլոր անձինք զոհվել են»,- հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Սանկտ Պետերբուրգ:
«Ռոսավիացիան» հաղորդում է, որ ուղևորների ցուցակում նշված է «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինի անունն ու ազգանունը: Հետաքննություն է իրականացվում ինքնաթիռի կործանման պատճառները պարզելու համար։
***
Ռուսական Վագներ մասնավոր ռազմական ընկերության (Wagner Group) հիմնադիր և ղեկավար Եվգենի Պրիգոժինը հունվարի 23-ին հայտարարեց, որ արշավ է սկսում դեպի Մոսկվա՝ «անկարգությանը (беспредел) վերջ տալու»։ Հունիսի 24-ին Վագներ խմբավորման անդամները Դոնի Ռոստովում գրավեցին վարչակազմի շենքը և սկսեցին շարժվել դեպի Մոսկվա, սակայն երեկոյան հայտարարեցին, որ վերադառնում են ճամբարներ։