Արցախի պաշտպանության բանակը հաղորդում է, որ ադրեբաջանական կողմը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը։
«Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը ադրբեջանական զինուժը Արցախի Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,- ասված է հաղորդագրությունում։