Գլխավոր Լրահոս

Հավաստի տեղեկություններ կան Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ միայն ելք թույլ տալու վերաբերյալ․ Փաշինյան

Հավաստի տեղեկություններ կան Լաչինի միջանցքը միակողմանի բացելու՝ միայն ելք թույլ տալու վերաբերյալ․ Փաշինյան

Հայաստանը հավաստի տեղեկություններ ունի, որ մշակվում են ծրագրեր՝ Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ելք թույլ տալու, Լեռնային Ղարաբաղ մուտք թույլ չտալու ուղղությամբ։ Կառավարության օգոստոսի 24-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Վերջինս հայտարարեց՝ Հայաստանում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որ չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ։ 30 000 բնակիչներ էլ չեն կարողանում վերադառնալ Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ համաձայն նոյեմբերի 9-ի ստորագրած հայտարարության։ 

«Ադրբեջանի հիմնական նպատակը էթնիկ զտման նպատակով ԼՂ հայությանը հեռացնելն է սովահարության ու այլ միջոցներով։ Բաքուն շարունակաբար տորպեդահարում է Ստեփանակերտի հետ երկխոսությունը՝ փորձելով պատասխանատվությունը դնել ԼՂ-ի վրա»,- հայտարարեց վարչապետը։

***

2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։

Հունիսի 15-ին Ադրբեջանի սահմանապահները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում փորձը կանխվել է: Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ադրբեջանական սադրանքից հետո Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները արգելվել են Ադրբեջանի կողմից։

Օգոստոսի 21-ին Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացի Արցախից տեղափոխվել էր Հայաստան, որն առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր․ «ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիները ուսանողներ են, որոնք ընդունվել են ՀՀ և արտասահմանյան բուհեր։ Ըստ խաղաղապահների հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածության՝ առաջիկա օրերին շարունակվելու է ուսանողների և ՌԴ քաղաքացիների տեղափոխությունը»,- հայտնել էր Արցախի տեղեկատվական շտաբը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում