Դրոգբան, Իբրահիմովիչը, Պիրլոն և Ռաուլը Golden Foot մրցանակի հիմնական հավականորդների թվում են

Հոկտեմբերի 17-ին Մոնտե Կառլոյում պարզ կդառնա Golden Foot-2012 միջազգային մրցանակի դափնեկիրը: Հաղթողի տիտղոսին կարող են հավակնել 29 տարեկանից բարձր խաղացողները, ովքեր զգալի ներդրում են ունեցել ֆուտբոլի պատմության մեջ: Մրցանակը, որը սահմանվել է 2003 թվականից, հաղթողին կհանձնի Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդը:

Նախնական հարցման համաձայն՝ Golden Foot-2012-ի հիմնական հավակնորդներն են Դիդյե Դրոգբան, Զլատան Իբրահիմովիչը, Անդրեա Պիրլոն և Ռաուլ Գոնսալես Բլանկոն:

Մարզական գործընկեր SportArmenia.com