Արցախի հարցով պետք է շարունակենք ճնշումն ԱՄՆ կառավարության վրա. Կարօ Ղազարեան

Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհրդի՝ ի աջակցություն Արցախի իրականացրած հացադուլին արձագանքել են ամերիկացի պաշտոնյաները: Ամերիկահայերը նրանցից պահանջում են հստակ քայլեր Արցախի շրջափակումը դադարեցնելու համար: Այդ մասին նշում է ամերիկահայ փաստաբան, Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհրդի անդամ Կարօ Ղազարեանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա կոչ է անում ամերիկահայերին չհուսահատվել և շարունակել ուժեղացնել ճնշումն ԱՄՆ կառավարության վրա՝ պահանջելով Արցախի ապաշրջափակում, Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրման դադարեցում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ադրբեջանին քննադատող հարցով բանաձևի ընդունում:

Մեկնաբանել