Հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Շավարշ Ակինյանը, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։