Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել է երկու զինծառայող․ ՊՆ

Դեռևս չպարզված հանգամանքներում մահացել են զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը և Արմեն Խաչատրյանը, տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 27-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը: Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։

Օգոստոսի 26-ին մահացել էր ևս մեկ զինծառայող՝ հոսանքահարման հետևանքով։

Մեկնաբանել