Ադրբեջանը ձերբակալված հայ երիտասարդներին ազատ կարձակի

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ այսօր «Լաչինի սահմանային կետում ձերբակալված հայ ֆուտբոլիստների» նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Այսօր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս Արցախի երեք բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր դրոշը անարգելու մեջ։ Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «հայ ֆուտբոլիստների կողմից Ադրբեջանի Հանրապետության դրոշի նկատմամբ վիրավորական գործողություններ կատարելու փաստի առնչությամբ» […] հարուցվել է քրեական գործ։ «Նախաքննության մեջ ներգրավված անձինք՝ պաշտպանական իրավունքներով երաշխավորված, հարցաքննության ժամանակ ընդունել են իրենց արարքը և նշել, որ անկեղծորեն զղջում են և ասել, որ հետագայում նման գործողություններ չեն … Continue reading Ադրբեջանը ձերբակալված հայ երիտասարդներին ազատ կարձակի