Եվրոպական խորհրդի նախագահն ու Կանադայի արտգործնախարարը քննարկել են Արցախի հարցը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլի քննարկել են Արցախի հարցը։

«Մենք քննարկել ենք Բալկաններում ընդլայնվելու նրա (Շառլ Միշելի – խմբ․) տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը»,- Թվիթերի իր էջում գրել է Կանադայի ԱԳ նախարարը։

Հանդիպումը կայացել է Սլովենիայում անցկացվող Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում:

Համաժողովին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Համաժողովի շրջանակում նա հանդիպել է Սլովենիայի և Կորեայի Հանրապետության արտգործնախարարներին, ինչպես նաև մտքեր է փոխանակել Կանադայի ԱԳՆ ղեկավարի հետ։

Մեկնաբանել