ԱՄՆ-ում ձերբակալվել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծողը

ԱՄՆ-ում ձերբակալվել է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի ստեղծող Նակուլա Բասլի Նակուլան, հաղորդում է AP-ն:

Նրան ձերբակալել են պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները խախտելու պատճառով: Նակուլան պայմանական ազատության մեջ է եղել 2010-ից և մեղադրվել է խարդախության ու վճարման փաստաթղթերի կեղծման մեջ: Նրա կողմից խախտում է դարձել առանց ոստիկանության սպային զգուշացման ինտերնետ մուտք գործելը: Դեռևս հստակ չէ՝ Նակուլան որքան կանցկացնի բանտում:

Հիշեցնենք, որ Մուհամադ մարգարեի մասին «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը սուր քննադատության է արժանացել իսլամական երկրներում, որտեղ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել: Մի շարք երկրներում ֆիլմի պատճառով արգելափակվել էր YouTube-ը և Google-ը: