ՊՆ-ում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր

Օգոստոսի 29-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ (Չիպ) Լեյթինենին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Քևին Սթիլին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցության ներկայիս ընթացքին, զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել