Փոքր-ինչ տարօրինակ կլինի տեսնել Յուվենտուսն առանց Դել Պիերոյի. Տոտի

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտին «Յուվենտուսի» հետ առաջիկա հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։

«Փոքր-ինչ տարօրինակ կլինի տեսնել «Յուվենտուսն» առանց Ալեքսի (Ալեսանդրո Դել Պիերո)։ Շատ էի սիրում մրցել նրա հետ խաղադաշտում։ Անկասկած, իտալական ֆուտբոլը կորուստ ունեցավ, սակայն ես դեռ այստեղ եմ»,- կատակել է Տոտին։

«Իհարկե, մեր ակումբների միջև հակամարտությունը միշտ էլ եղել է և դա բնական է։ «Յուվենտուսի» և «Ռոմայի» միջև հանդիպումները դերբի են հիշեցնում։ Ես նրանց 2-րդ տեղը կդնեի «Լացիոյի» դերբիից հետո։ Կփորձենք 3 միավոր վաստակել։ Դա մեզ շատ է պետք»,- իտալացի լեգենդար հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport Italia-ն։

Մարզական գործընկեր SportArmenia.com