Բաքուն հոսանքազրկվել է

Սեպտեմբերի 28-ի առավոտյան Բաքիվի մի շարք թաղամասեր հոսանքազրկվել են ջերմաէլկտերակայններում տեղի ունեցած վթարի հետևանքով, հաղորդում է Trend-ը:

ANS հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ էլեկտրաէներգիայի մատակարարման խնդիրներ առկա են Ադրբեջանի տարածքի 40% հատվածում:

Վթարը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Մինգենչաուրի էլեկտրաբաշխիչ ցանցի կայծակնահարման հետևանքով:

Կայծակի հետևանքով բռնկված հրդեհը չեզոքացվել է, սակայն այս պահի դրությամբ մի շարք հատվածներում էլեկտրաամատակարարումը վերականգնված չէ: