Երբ է ընտրվելու Արցախի նոր նախագահը

Արայիկ Հարությունյանը օգոստոսի 31-ին հայտարարեց Արցախի նախագահի պաշտոնից հեռանալու մասին։ Վերջին սահմանադրական փոփոխություններով ռազմական դրության ժամանակ Արցախի նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահին ընտրում է Ազգային ժողովը, սակայն այս պահին հայտնի չէ, թե ինչ ժամկետներում։

Վերջին սահմանադրական փոփոխություններից հետո ռազմական դրության ժամանակ Արցախի նախագահի հրաժարականի դեպքում նոր նախագահին ընտրում է Ազգային ժողովը։

Առաջին պատերզմից հետո մինչ օրս, կարելի է ասել, Արցախում ռազմական դրությունը չի էլ հանվել։

Փետրվարի 13-ին Արցախի նախագահը նախաձեռնել էր Սահմանադրության փոփոխության գործընթաց։ Հունիսի 26-ին Ազգային ժողովը նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով դիմել էր Գերագույն դատարան: Գերագույն դատարանը Սահմանադրության նախագիծը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:

Այս սահամանդրական փոփոխության նախագիծը չի հրապարակվել, hետևաբար, մի շարք մանրամասներ հայտնի չեն, օրինակ՝ թե ինչ ժամկետներում է Ազգային ժողովը նախագահ ընտրում։

Հայկ Ղազարյան, Ստեփանակերտ

Կարդացեք նաև՝

Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է մեկ հոդվածի, որը հանրաքվեով չի փոփոխվելու

Ինչ է նշանակում Արցախի Սահմանադրության փոփոխությունը․ պարզաբանում է իրավաբանը

Մեկնաբանել