Հայաստանի արտգործնախարարի երկկողմ հանդիպումները Նյու Յորքում

Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նյույորքյան այցելության շրջանակում հանդիպում է ունեցել Իռլանդիայիփոխվարչապետ, ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էեմոն Գիլմորի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԵԱՀԿ գլխավորքարտուղար Լամբերտո Զանիերը:

Զրույցի ընթացքում քննարկվեց ադրբեջանահունգարական գործարքի հետևանքով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացինհասցված վնասը: ԵԱՀԿ գործող նախագահը բարձր գնահատեց բանակցությունների ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը հասնելուՀայաստանի հանձնառությունը:

Նախարարներ Նալբանդյանն ու Գիլմորը անդրադարձան նաև ԵԱՀԿ օրակարգային խնդիրներին, ինչի առնչությամբ Հայաստանիարտգործնախարարը աջակցություն հայտնեց կազմակերպության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իռլանդականնախագահության նախաձեռնություններին:

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրիկազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին անդամ երկրների արտաքինքաղաքականության համադրմանն առնչվող հարցեր: Նախարարները քննարկեցին նաև ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկահանդիպումների օրակարգը:

Էդվարդ Նալբանդյանի և Սլովենիայի արտգործնախարար Կարլ Էրջավեչի հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց, որ վերջինտարիներին երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա է բարձրացվել, ինչը նշանավորվել է երկրների ղեկավարներիփոխայցելություններով, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությամբ:

Նախարարները մտքեր փոխանակեցին Սիրիայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Էդվարդ Նալբանդյանն իր գործընկերոջըներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունները, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերն ու ընթացողբանակցություններում արձանագրված առաջընթացը:

Կարլ Էրջավեչը տեղեկացրեց իր երկրի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը և դրահետևանքները հաղթահարելու նպատակով իրականացվող քայլերը:

Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկեցին Թուրքմենստանի Նախագահի՝Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած հայ-թուրքմենականտնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի արդյունքները, միջազգայինկազմակերպություններում համագործակցության, երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվողհարցեր:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի և Բութանի միջև դիվանագիտական հարաբերություններիհաստատման մասին արձանագրության ստորագրման արարողությունը, որին նախորդեց երկու երկրների արտգործնախարարներ ԷդվարդՆալբանդյանի և Լյոնպո Խանդու Ուանգչուկի հանդիպումը:

Զրույցի ընթացքում նախարարները կարևորեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ համոզմունք հայտնելով, որ այնկնպաստի միջազգային կառույցներում համագործակցության ծավալմանը և բարեկամական փոխգործակցության ձևավորմանը:

Նախարար Ուանգչուկը Հայաստանի արտգործնախարարին տեղեկացրեց Բութանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներիընթացքը: