Կական ու Մոուրինյոն չսեղմեցին միմյանց ձեռքը (տեսանյութ)

«Սանտիագո Բերնաբեուի» գավաթի խաղարկության շրջանակներում կոլումբական «Միլիոնարիոսի» հետ կայացած ընկերական խաղի (8:0) ժամանակ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կական, ով այդ խաղում դարձել էր հեթ-տրիկի հեղինակ, հանդիպման 61-րդ րոպեին փոխարինվելուց հետո չի սեղմել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ձեռքը:

Հարկ է նշել, որ հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է, որ Կական իր փայլուն խաղով ապացուցեց, որ ավելի շատ խաղային ժամանակ ստանալու իրավունք ունի:

http://youtu.be/EhzNTVTXSo4

Մեկնաբանել