Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի դիմումը ներկայացրել է ԱԺ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ սեպտեմբերի 1-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով, հայտնում է Արցախի խորհրդարանի պաշտոնական կայքը։

Արայիկ Հարությունյանը հրաժարականի մասին հայտարարել էր երեկ՝ օգոստոսի 31-ին։

Մինչ հրաժարականի մասին հայտարարելը, Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել է Արցախի պետնախարարի պաշտոնից։ Նոր պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Մեկնաբանել