Գլխավոր Լրահոս

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

Կառավարությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հայաստանի կառավարությունը Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը մեկնարկեց 2022-ի վերջին։ Գործադիրը դիմեց ՍԴ՝ պարզելու, թե արդյոք ավելի քան երկու տասնամյակ առաջ ստորագրված, սակայն այդպես էլ չվավերացված փատաթուղթը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։

Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Միջազգային քրեական դատարանի՝ Հռոմի կանոնադրությունը ճանաչեց Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող։

Ըստ կառավարության՝ վավերացումից հետո Հայաստանը հնարավորություն կունենա դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները միջազգային իրավական քննության առարկա դարձնելու համար։

Միջազգային քրեական դատարանի թեման սկսվեց ակտիվ քննարկվել հասարակական-քաղաքական շրջանակներում մարտի 17-ից հետո, երբ հայտնի դարձավ, որ դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի երեխայի իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալման կարգադրություն է արձակել։

https://civilnet.am/news/695860/%d5%b0%d5%bc%d5%b8%d5%b4%d5%ab-%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%a2%d5%a1%d6%81%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%af-%d5%a1%d5%b6%d5%a8%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a7%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b4%d5%b8%d5%bd%d5%af%d5%be%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում