Իսրայելի վարչապետը սահմանել է Իրանի միջուկային ծրագրի «կարմիր գիծը»

Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների 90%-ի իրականացումը պետք է դառնա այն «կարմիր գիծը», որի հատումը պետք է հանգեցնի միջազգային հասարակության կոշտ արձագանքի առաջացմանը:  Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում իր ելույթի ընթացքում, հաղորդում է BBC-ն:

 «Գիծը պետք անցնի այստեղով», -ասել է Նեթանյահուն՝ կամիր մատիտով գիծ անցկացնելով նռնակով պատկերված թղթի վրայով:
 Նեթանհայուն հայտնի է որպես Իրանի դեմ վճռական գործողությունների կողմնակից, այդ թվում՝ միակողմանիորեն ուժի կիրառման: Վերջին հարցազրույցներում նա հայտարարել է, որ իրանական միջուկային ծրագրի չեզոքացմանը հաշված ամիսներ են մնացել և կոչ էր արել «կարմիր գծեր» սահմանել: