Դել Բոսկե. Կախարդական փայտիկ չունենք, բայց…

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է իր թիմի փիլիսոփայության մասին:

«Մենք ապացուցել ենք, որ չունենք կախարդական փայտիկ: Իսպանիայի հավաքականի խաղաոճը չի համարվում աշխարհում լավագույնն ու միակը: Սակայն մենք նկատել ենք, որ ազգային հավաքականների բոլոր մարզիչները նկատում են գնդակին տիրելու մեր փիլիսոփայությունը և գնահատում են այն: Իսկ այդ ամենը մենք կառուցում և կատարելագործում ենք մարզումների ժամանակ», – Դել Բոսկեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ Դել Բոսկեի գլխավորությամբ Իսպանիայի հավաքականը դարձել է 2010 թվականի աշխարհի և 2012 թվականի Եվրոպայի չեմպիոն:

Մեկնաբանել