ՀՀ Ոստիկանությունն ունի նոր պաշտոնական կայք

Տեղեկատվության ազատության միջազգային օրը՝ սեպտեմբերի 28-ին, տեղի ունեցավ Ոստիկանության պաշտոնական կայքի շնորհանդեսը, որին ներկա էր Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԱՀԿ ներկայացուցիչներ: Ոստիկանության պաշտոնական կայքը գործում է շուրջ 8 տարի, վերջին անգամ այն փոփոխվել էր  2010թ:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ կայքը փոփոխելու ազդակ էր լրատվամիջոցների, քաղաքացիների, տարբեր կազմակերպությունների դժգոհությունները եւ առողջ քննադատությունն էլ հիմք հանդիսացավ, որ փոփոխեն կայքը: Այդ նպատակով դիմեցին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին եւ նրանք պատրաստակամություն հայտնեցին օգնելու, այդպես երեք ամիս տեւեց ոստիկանության նոր կայքի ստեղծումը եւ այսօր արդեն այն ներկայանում է նոր դիմագծով: «Պաշտոնական կայքերի մեջ ոստիկանության կայքը առաջին տեղերում է, ինչը նշանակում է, որ հասարակությունը հետաքրքրություն ունի ոստիկանության հանդեպ»,- Աշոտ Ահարոնյանը:

Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի միջոցների վարչության պետի տեղակալ, կայքի պատասխանատու Վարուժան Բալյանը մանրամասն ներկայացրեց նոր կայքը՝ իր հնարավորություններով, նորամուծություններով:

Կայքը լինելու է եռալեզու, ոստիկանության նոր կայքում գործելու է «ուղիղ միացում» բաժինը, որտեղ ներկայացված են Ճանապարհային ոտսիկանության եւ անձնագրային վարչության մի շարք ուղիղ միացման տեսախցիկները, ցանկացած այցելու կարող է տեսնել, թե ինչ է կատարվում: Կայքում նորություն է նաեւ այն, որ  ոստիկանության ստորաբաժանումները ներկայացվում են ՀՀ քարտեզի տեսքով եւ դրանց մասին կան մանրամասն տեղեկություններ: Հաջորդ նորությունը «Ձեր տեղամասյին տեսուչ» բաժինն է, ցանկացած մարդ կարող է ընտրել իր տարածքը, նշել բնակության հասցեն եւ բերվում է տեղամասային տեսուչների ամբողջական ցուցակը՝ իրենց բոլոր տվյալներով: Առաջիկայում պատրաստվում ենք այս բաժնում զետեղել նաեւ անչափահասների գործերով տեսուչների տվյալները, ինչը եւս կանխարգելիչ նշանակություն կունենա եւ օգտակար կլինի ծնողներին»,- նշեց նա: Այս կայքում նորություն են թափուր հաստիքներ, բյուջե, թեժ գիծ, օնլայն նամակ գրելու եւ այլ  բաժինները: Կայքի փոփոխությունները Ոստիկանության վրա արժեցել են 0 դրամ, իսկ այն ստեղծող ընկերությունը գերադասեց գումարը չհրապարկել՝ նշելով, որ դա կորպորատիվ գաղտնիք է:

Միջոցառմանը ներկա Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Երեւանի գրասենյակի դեսպան  Անդրեյ Սորոկինը նշեց, որ շատ հաճելի է գտնվել այս միջոցառմանը, որը ոստիկանության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի համագործակցության արդյունք է: Նրա խոսքով՝  ոստիկանության հետ  միասին աշխատաել են ոտսիկանական գործունեության բազմաթիվ ոլորտներում, համատեղ միջոցառումներ են իրականացրել: Նա բարձր գնահատեց ոստիկանության պաշտնական կայքում տեղի ունեցած փոփոխությունները՝ շեշտելով, որ դրանք կնվազեցնեն բյուրոկրատական քաշքշուկները, կնպաստեն հասարակության վստահության ամրապնդմանը, քաղաքացիները հնարավորություն կունենա ստանալու ամենավերջին, թրամ տեղեկությունները: Նա պատրասատակամություն հայտնեց հետագայում եւս համագործակցել Ոստիկանության հետ:

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը եւս շնորհակալություն հայտնեց  ԵԱՀԿ երեւանյան գրասնեյակին համագործակցության համար:  Նա նշեց, որ այսօրվա քայլը գոնե տասը ամիս անում են  ուղիղ կապի, ահազանգների միջոցով, հիմա ավելի բարձր որակի բարձրացրեցին սա, բերեցին որակական փոփոխության, բայց սա դեռ սկիզբն է. «Մի քանի ամիս հետո մենք ավելի խոր, ընկալելի կդարձնենք մեր գործունեությունը, ականատես կլինեք ոտսիկանական կոնկրետ միջոցառումներ, օպերացիաներ, հանցագործություննրը բացահայտելուն, մեր նպատակն է, ոստիկանությունը դարձնել ընկալելի, մաքրել այն խարանը, որ դրված է մեր վրա, անարադարության, ոչ ճշմարիտ լուծումներ տալու,երկակի ստանդարտներ կիրառելու, իհարկե կան խոչընդտոներ, չարակամություն եւ չարաճճիություններ, որ մեր նկատմամբ են անում»,- նշեց ոտսիկանապետը:

Վլադիմիր Գասպարյանի խոսքով՝ ոստիկանության նոր կայքը բավականին շատ թերություններից կմաքրի, ավելի ընկալելի թափանցիկ կդարձնի իրենց աշխատանքը:  Ոստիկանապետը Անդրեյ Սորոկինին համագործակցության համար պարգեւատրեց մեդալով: