Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։ Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200գրամ)։

«Քանի որ կտրոնները համարակալված են, յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ և հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը»,- ասված է հաղորդագրությունում։

Սեպտեմբերի 4-ին և 5-ին Ստեփանակերտի մի քանի դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։

Մեկնաբանել