ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում կքննարկվի ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 6-ին ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում լսումներ կանցկացվեն Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

«Ողջամիտ հիմքեր կան պնդելու, որ 2023-ին Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում»,- Օկամպոյի զեկույցից մեջբերել է Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը։

Լսումների երկրորդ բանախոսն է Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը, որը Ադրբեջանի կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու։

Մեկնաբանել