Հնարավոր է՝ սիրիացի փախստականների թիվը հասնի 700 հազ.-ի. ՄԱԿ

Հնարավոր է՝ 2012թ. սիրիացի փախստականների թիվը գերազանցի 700 հազ.-ը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, հաղորդում է AP-ն: 

ՄԱԿ-ի նախորդ՝ 2012թ. հունիսին արված կանխատեսումների համաձայն՝Սիրիան լքած քաղաքացիների թիվը չպետք է գերազանցեր 200 հազ.-ը:

Սիրիացի փախստականների գրեթե 30%-ին ընդունել է հարևան Թուրքիան: Ներկայում Թուրքիայում գտնվում է ավելի քան 65 հազ. սիրիացի փախստական: Սիրիացիները հաստատվել են նաև Իրանում, Իրաքում և Հորդանանում:  Եվս 500 հազ. սիրիացի տեղափոխվել է երկրի համեմատաբար խաղաղ շրջաններ:

Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ. մարտից: