Ստեփանակերտում մեկնարկեց հացի կտրոնների տրամադրումը

Ստեփանակերտում սեպտեմբերի 4-ին մեկնարկեց հացի կտրոնների տրամադրման գործընթացը: Արդեն սեպտեմբերի 5-ից հացը կվաճառվի կտրոնով: Կտրոնների տրամադրման համար ինը կետ է գործում:

Առավոտվանից մարդիկ հերթ են կանգնում` կտրոն ստանալու համար:

Նրանց տրամադրում են միանգամից ութ օրվա կտրոն: Մեկ մարդու հաշվով կվաճառվի օրական կես հաց:

Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններում հացի՝ կտրոնով վաճառքը ավելի վաղ է սկսվել:

Մեկնաբանել