Գլխավոր Լրահոս

ՆԱՏՕ-ի «բարձրաստիճան պաշտոնյան» Հայաստանին կոչ չի արել միանալ դաշինքին

ՆԱՏՕ-ի «բարձրաստիճան պաշտոնյան» Հայաստանին կոչ չի արել միանալ դաշինքին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ սեպտեմբերի 4-ին տեղեկություն են տարածել՝ իբր ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա կոչ է արել Հայաստանին միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին՝ ՆԱՏՕ-ին:

Լրատվամիջոցները նշել են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին այդ առաջարկով դիմել է «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեի նախագահ» Գյունտե Ֆելինգերը և կցել են նրա թվիթերյան գրառումը։ 

Տեղեկությունը տարածել են armtimes.com, civic.am, lragir.am, aravot.am, mamul.am, hraparak.am, lurer.com լրատվական կայքերը, Баграмян26, Инфотека24, և Миротворец տելեգրամյան ալիքները, ինչպես նաև ռուսական պետական Риа Новости, Тасс, Интерфакс, РТ, Газета.ru, mk.ru, lenta.ru, ադրբեջանական apa.az, haqqin.az լրատվական գործակալությունները:

Իրականում, սակայն, Ֆելինգերը ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա չէ և առհասարակ որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Նման մարմին ՆԱՏՕ-ի կառուցվածքում առկա չէ. Reuters-ին պաշտոնապես հայտնել են ՆԱՏՕ-ից։ Ֆելինգերը ևս անձամբ խոստովանել է, որ պաշտոն չի զբաղեցնում և իր գրառումները «որևէ պաշտոնական դիրքորոշում չեն ներկայացնում»։

Ավելին, Ֆելինգերը անգամ ընդունել է, որ «ՆԱՏՕ-ի ընդլայնման եվրոպական կոմիտեն», որը հաճախ ներկայացվում է որպես հասարակական կազմակերպություն, ևս գոյություն չունի։ Նրան լրատվամիջոցները հաճախ են սխալմամբ որպես ՆԱՏՕ-ի պաշտոնյա ներկայացնում և Ֆելինգերը բազմիցս է կեղծ լուրերի և սկանդալների առիթ դարձել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում