Կոնգրեսական Բերմանը պահանջում է Ադրբեջանին հանել ՆԱՏՕ-ի ծրագրերից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Հովարդ Բերմանը նամակ է ուղարակել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` առաջարկելով Ադրբեջանին հանել ՆԱՏՕ-ի «Գործընկերությւոն հանուն խաղաղության» ծրագրից, ինչպես նաև դադարեցնել այս երկրին սպառազինությունների մատակարարումը, հաղորդում է contact.az-ը:

Կոնգրեսմենը նամակը ուղարկել է՝ պայմանավորված Ռամիլ Սաֆարովի ատահանձնմամբ և նրան ներում շնորհելով:

 «Այս որոշումը ծաղրանք է արդարադատության նկատմամբ և ի ցույց է դնում ՆԱՏՕ ու նրա գործընկերների, ինչպես նաև «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը», -ասված է նամակում:

Բերմանը Քլինթոնին կոչ է արել բողոքի նոտա ուղարկել Իլհամ Ալիևին ՆԱՏՕ-ի բոլոր անդամների անունից, ինչպես նաև բացառել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի բոլոր միջոցառումներին, քանի դեռ մարդասպանը չի վերդարձվել Հունգարիա իր պատիժը կրելու համար: