Ադրբեջանը կրակել է Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 5-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Կութի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։