2012թ. հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի կունենան վերջին 20 և ավելի տարվա ամենաքիչ կանխատեսելի ընտրությունները: Այսպիսի կանխատեսումե են արել Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group, ICG) փորձագետները, հաղորդում է GHN-ը:
ICG-ի Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար Լորենս Շիտսի կարծիքով՝ Վրաստանի ներակյիս իրադրաձությունները ենթակա են եվրոպացի և արևմտյան առաջնորդների համակ ուշադրությանը:
Փորձագետներից շատերը մտավախություն ունեն, որ ընտրություններում կողմերից մեկը, որը պարտություն կկրի, չի ընդունի ընտրությունների արդյունքները:
Շիտսի կարծիքով՝ նախընտրական հռետորաբանությունը և տոնը կտրուկ է և առճակատային:
Ըստ նրա՝ Վրաստանին ձեռնտու կլինի առավել մեծ բազմակարծությամբ խորհրդարանը: Հետևապես կողմերից որև մեկը, նրա կարծիքով, չպետք է խոչընդոտի նոր խորհրդարանի ձևավորմանը ինչպես ընտրությունենրի արդյունքները վերջին րոպեներին կեղծելու, այնպես էլ բռնություններ հրահրելու միջոցով: