Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ տարբերակն է. Մորնինգսթար

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին խաղաղ ճանապարհն է: Այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, ՝ մեկնաբանելով Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, թե բանակցային գործընթացը փակուղում է, հաղորդում է APA-ն:

Նա ընդգծել է, որ բանակցություններում ներգավված է նաև Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը: «Ես իմ կողմից աշխատանքներ կտանեմ համանխագահների և ադրբեջանական կողմի հետ՝ բանակցություններում առաջընթացի հասնելու համար», -ասել է դեսպանը: