Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերջին օրերին Հայաստանի սահմաններին լարվածության աճ է արձանագրել, այդ մասին հաղորդում է առաքելության Թվիթերի (X) պաշտոնական էջը։
«Վերջին օրերին ԵՄ առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում մտահոգությամբ արձանագրել է լարվածության աճ և փոխհրաձգություն։ Իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր դիտորդները մշտադիտարկում են հայ-ադրբեջանական սահմանային հատվածներն ու շփման գիծը՝ Բրյուսելին զեկուցելու ռազմական և անվտանգային զարգացումների վերաբերյալ»,- նշված է հայտարարությունում։
Last several days, #EUMA eye witnessed with concern the increased tensions and crossfire at the 🇦🇲-🇦🇿border areas.
📈We reported on the situation to Brussels.ℹ️ Our patrols cover AM-AZ border areas & lines of confrontation to report on military & security developments to 🇪🇺. pic.twitter.com/c1WjTPu3Av
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 5, 2023