ՄԱԿ-ը Սիրիայի մասին նոր բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը Սիրիայի մասին բանաձև է ընդունել, որը հեղինակել են արաբական երկրները, հաղորդում է Reuters-ը: Խորհրդի 47 անդամներից 41-ը կողմ են քվեարկել, 3-ը՝ ձեռնպահ, 3-ը դեմ, այդ թվում՝ Ռուսաստանը:

Բանաձևում խորհուրդը խստորեն դատապարտում է Սիրիայում իշխանությունների և կառավարական զորքերի կողմից մարդու իրավունքների զանգվածային կոպիտ ոտնահարումները՝ 6 ամիս երկարացնելով լիազորությունների մանդատը՝ երկրում ռազմական հանցագործությունները բացահայտելու համար:

Սիրիայի ներկայցուցիչը բանձևը ծայրահեղ քաղաքականացված է անվանել:

Հիշեցնենք՝ սիրիական ճգնաժամը շարունակվում է 2011թ. մարտից: