Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է

Վերջին 11 տարում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 86 123-ով: Այդ մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեի կողմից 2022-ին անցկացված մարդահամարի նախնական տվյալներից։

2022-ին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական արդյունքների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 մլն 932 հազար 731 մարդ: 2011-ի մարդահամարի տվյալներով այդ թիվը 3 միլիոն 18 հազար 854 էր։

Ըստ 2022-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչության 36%-ը կազմել է գյուղական բնակչությունը, իսկ 64%-ը` քաղաքայինը, որի գերակշիռ մասը (58%) բաժին է ընկնում մայրաքաղաք Երևանին:

Մեկնաբանել