Մոուրինյոն չի ցանկանում Զիդանի հետ աշխատել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և ակումբի տնօրեններից մեկի՝ անվանի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հակասություններ ունեն: Marca-ի հավաստմամբ`  Զիդանը պատրաստվում է կենտրոնանալ երիտասարդ խաղացողների հետ աշխատանքի վրա կամ էլ մարզչական կարիերա սկսել Ֆրանսիայում: Իր հերթին, Մոուրինյոն  քննադատում է  Զիդանին իրեն «Ռեալից» հեռու պահելու համար:

«Զիդանն ասում է, որ իրեն ոչ մի հանձնարարություն էլ չեն տալիս, բայց ինքն էլ նախաձեռնություն չի ցուցաբերում»,- ասել է Մոուրինյոն:

Պորտուգալացին ուզում է գտնել մի մարդու, ով կկատարի Լուիշ Ֆիգույի դերը «Ինտերում», ով ճանապարհորդում է ակումբի հետ և կարևոր պահերին աջակցում խաղացողներին: Հնարավոր է՝ Զիդանը շուտով լքի «արքայական» ակումբը. նրա լուսանկարը բացակայում է 2012/13 մրցաշրջանի թիմի անձնակազմի լուսանկարների շարքում:

Մարզական գործընկեր SportArmenia.com