ԱԺ նախագահը ստորագրել է Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը և այն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Հիշեցնենք, որ այսօր լրացավ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականից հետո ընկած 15 աշխատանքային օրերի ժամկետը, որի ընթացքում Հայրապետյանը կարող էր հետ վերցնել իր դիմումը:

Համաձայն ընտրական օրենքի՝ ԱԺ պատգամավորի թափուր տեղի դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նշանակում է ԱԺ պատգամավորի թափուր տեղի լրացուցիչ ընտրություններ:

Մեկնաբանել