Բլինքենն Ալիևի հետ զրույցում կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Պետդեպարտամենտը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-ին։

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մեկ անգամ կոչ է արել վերաբացել Լաչինի միջանցքը մարդասիրական, առևտրային և ուղևորափոխադրումների համար՝ միաժամանակ ընդունելով Ադրբեջանից լրացուցիչ երթուղիների կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Բլինքենը նաև ընդգծել է երկխոսության և փոխզիջման անհրաժեշտությունը և կողմերի միջև վստահության ձևավորման կարևորությունը։ Նա խոստացել է ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը խաղաղության գործընթացին։

Մեկնաբանել