Ձերբակալվել է Վազգեն Խաչիկյանը

Ոստիկանությունը ձերբակալել է ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին: Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի հիման վրա : Տվյալ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ևս երկու անձ` Հովհաննես Գրիգորյանը և Աշոտ Աբրահամյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել նույն օրենսգրքի 179-րդ և 314-րդ հոդվածներով:

Մեկնաբանել