Արցախի պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50-ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրությունում։
***
Սեպտեմբերի 5-ին Արցախի պաշտպանության բանակը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ադրբեջանական զինուժի տեղաշարժերը և կենտրոնացումը։