Ուզբեկստանը կմիանա ԱՊՀ ազատ առևտրի գոտուն

Մինչ այս տարվա վերջ Ուզբեկստանը կմիանա ԱՊՀ ազատ առևտրի գոտուն: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործադիր հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է «Ռիա Նովոստին»: Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, Ուզբեկստանը միջինասիական երկրներից առաջինը կլինի, որ կմիանա ազատ առևտրի գոտուն:

Ազատ առևտի գոտին ստեղծվել է Ռուսաստանի նախաձեռնությամբ: Դրա ստեղծման նախաձեռնությունը առաջ է քաշվել 1990-ականներից, սակայն ստեղծման մասին փաստաթուղթը վավերացվել է 2011թ.: Այդ ժամանակ գոտուն միացել են Ռուսաստանը, Ուկրաինան և Բելառուսը: Գոտին պաշտոնապես սկսել է գործել 2012թ.  սեպտեմբերի 20-ին: 

Ազատ գոտուն միանալու ցանկություն են հայտնել Մոլդովան, Ղրղըզստանը, Ղազախստանը և Տաջիկստանը, սակայն այս նրանք համաձայնագիր դեռ չեն վավերացրել: