Նախահրաբխային վիճակ՝ Արցախի ներքաղական կյանքում

Պաշարված Արցախում սեպտեմբերի 9-ին սպասվում են նախագահական ընտրություններ. չորս խմբակցությունները թեկնածու են առաջադրել նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանին։ Նրանց բոլորի ձայները բավարարար են, որ առաջին փուլում ընտրեն իրենց նախընտրելի թեկնածուին։ Իրերի նման իրադարձությունը ոչ բոլորի սրտով է, նրանք Շահրմանյանին համարում են Արցախի նախկին նախահագահ Բակո Սահակյանի թեկնածուն։ Արցախի երկրորդ ուժի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանի կողմնակիցները կոչ են արել ընտրությունների դուրս գալ հրապարակ։ Ոչ միայն Արցախի ներսում է մթնոլորտը շիկացել, այլև սահմաններին. Պաշտպանության բանակը հայտարարում է ադրբեջանական զինուժի տեղաշարժի և կենտրոնացման մասին։

Մեկնաբանել